Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի C խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Գլխավոր մարզչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանը ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ ամփոփել է Ավստրիայից կրած պարտությունն ու թիմի բացթողումները։
«Տանը նման հաշվով պարտվելը սարսափելի է։ Հատկապես դժվար էր, քանի որ թիմը կազմված է տարբեր երկրներից ժամանած խաղացողներից, ովքեր տարբեր ժամային գոտիներից են գալիս։ Դա լուրջ մարտահրավեր էր մեզ համար։ Հիմնական պատճառն այն էր, որ ֆիզիկապես լավ պատրաստ չէինք խաղին, քանի որ բասկետբոլիստներից շատերը խաղային պրակտիկա չունեին: Միասին շատ քիչ ժամանակ էինք անցկացրել, ինչը զգացնել էր տալիս թիմային գործողությունների ժամանակ»,-ասել է Ղազանչյանը։
Մարզիչն ընդգծել է, որ հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել թիմային պատրաստվածությանը, խաղային պրակտիկայի ավելացմանը եւ պաշտպանական համակարգի զարգացմանը․«Վստահ եմ, որ առաջիկա խաղերում կտեսնենք զգալի բարելավում ինչպես անհատական, այնպես էլ թիմային մակարդակով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: