Նոյեմբեր 22, 2024
153 դիտում

Ռոստոմյան. Բասկետբոլի ուժեղ հավաքական ունենք եւ Ավստրիայի դեմ լավ արդյունք ենք ակնկալում


Լուսանկարը` ՀԱՕԿ


Նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը խաղից առաջ այսպիսի ուղերձով է հանդես եկել:

«Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ: Մենք եւս ունենք ուժեղ ազգային թիմ, կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք եւ մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ: Լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո: Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։ Սիրով բոլոր մարզասերներին հրավիրում եմ մարզահամերգային համալիրում ներկա գտնվելու դիտարժան խաղի ու մեր ներկայությամբ աջակցելու բասկետբոլիստներին»,- Ֆեյսբուքում գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին