Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրը։
Չարենցավանում «Վան»-ն ընդունել է ԲԿՄԱ-ին։ Առաջին խաղակեսում միայն հյուրերն են աչքի ընկել, գոլերի հեղինակ են դարձել Գոռ Առաքելյանը եւ Արայիկ Էլոյանը։
Երկրորդ կեսում տանտերերը կարողացել են փոխել խաղի ընթացքն ու նախ աչքի է ընկել Մոմո Տուրեն, ապա՝ Իզուչուկվու Օկոնկվոն։
ԲԿՄԱ-ին ավելացրած ժամանակում հաղթանակ է պարգեւել Էլոյանը, որը դիպուկ է իրացրել նշանակված 11-մետրանոց հարվածը։
Մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիա»-ն, «Ուրարտու»-ն ունի 32, իսկ «Փյունիկ»-ը՝ 31 միավոր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: