Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է, որ 2040 թվականին Գերմանիան ընդունի ամառային Օլիմպիական խաղերը:
«Եկել է ժամանակը, 1972-ի Մյունխենի խաղերից հետո բազմիցս փորձեր են արվել նոր խաղեր կազմակերպել: 2040-ին Գերմանիան նշելու է վերամիավորման 50-ամյակն ու դա լավագույն առիթն է խաղերն անցկացնելու համար»,- Շոլցի խոսքերը մեջբերում է DPА-ն:
Գերմանիան պետք է կողմնորոշվի, թե որ քաղաքն է ընդունելու խաղերը: Հետաքրքրված են Ռեյն-Ռուր շրջանը, Բեռլինը, Համբուրգը, Լայպցիգն ու Մյունխենը: Խաղերի անցկացման հետ կապված վերջնական որոշում Գերմանիայի Օլիմպիական կոմիտեն կայացնելու է դեկտեմբերի 7-ին:
1986-ից խաղեր կազմակերպելու երկրի ջանքերն արդյունք չեն տվել: 2022-ի ձմեռային խաղերը Մյունխենում ու 2024-ի ամառայինը Համբուրգում անցկացնելու հայտերին դեմ է եղել հասարակությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: