Հունվար 07, 2025
286 դիտում

Զինվորականների ԱԱ-ում Հայաստանը նվաճեց 14 մեդալ


Լուսանկարը` ՀՀ պաշտպանության նախարարություն


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանը նվաճել է երկու բրոնզե մեդալ։ Հունահռոմեականների մինչեւ 87 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը հաղթել է Շվեյցարիայի, իսկ ազատ ոճայինների մինչեւ 92 կգ-ում Մուշեղ Մկրտչյանը՝  Հնդկաստանի ներկայացուցիչներին եւ կանգնել են պատվորահթակի երրորդ աստիճանին։

 

Այսպիսով, Երեւանում կայացած առաջնությունում Հայաստանը նվաճել է 14 մեդալ։ Ավելի վաղ չեմպիոններ էին դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

 

Արծաթե մեդալակիրներն Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) եւ Սարգիս Բեգոյանն (61 կգ) են:

 

Բացի երեկվա ըմբիշներից բրոնզե պարգեւների են արժանացել նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Սամվել Գրիգորյանը (82 կգ)։

 

Թիմային հաշվարկում հունահռոմեական հավաքականը գրավել է 3-րդ, իսկ ազատ ոճինը՝ 6-րդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին