Հայաստանի բասկետբոլի հավաքականը Աշխարհի առաջնության նախընտրական փուլում այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընդունեց Ավստրիայի ընտրանուն ու զիջեց խոշոր հաշվով։
Ինչպես եւ նախատեսվում էր առաջին համարով գործում էր հանդիպման ֆավորիտ Ավստրիան։ Մրցակիցը օղակի տակ վստահ էր խաղում ու հաջող իրացնում 3 միավորանոց նետումները։ Հայաստանը հետապնդողի դերում էր ու առաջին քառորդում հետ էր 22:39 հաշվով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Որքան էլ առաջատարներ Ալբերտ Մկրտչյանը, Քրիս Ջոնսն ու Անդրե Սփայթ Մկրտչյանը փորձում էին ակտիվացնել խաղը, ոչինչ չէր ստացվում։ Ավստրացիները չափազանց ուժեղ էին ու առավելությունը ձեռքից բաց չէին թողնում։ Երկրորդ քարորդը չափազանց անարդյունավետ էր՝ Գեորգի Ղազանչյանի սաներին հաջողվեց վաստակել ընդամենը 6 միավոր, իսկ հաշիվը 28:68 էր։
Պատկերը չփոխվեց նաեւ 3-րդ քարորդում, թեեւ հայ բասկետբոկիստների խաղը սկսեց մի քիչ ստացվել, բայց Ավստրիան չէր էլ պատրաստվում իր դիրքերը զիջել ու առաջ էր 104:53 հաշվով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ոչինչ չէր կարող խանգարել ավստրացիների հաղթանակին, Երեւանում նրանց մոտ ստացվում էր ամեն ինչ՝ հաջող պաշտպանվել ու արագ գրոհել, դիպուկ 3-միավորանոցներ իրացնել ու քիչ սխալվել։ Հայաստանի հավաքականին մնում էր հանդիպումն ավարտին հասցնել ու հնարավորինս կրճատել հաշիվը, նրան հաջողվեց Ավստրիայի 129-ի դիմաց ընդամենը 80-ը վաստակել։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է 2025 թվականի փետրվարի 20-ին Ալբանիայի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: