Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է Հայաստանի անկախության 33-ամյակին նվիրված բաց առաջնություն։
Մասնակցել են հրաձիգներ Երեւանի հրաձգության մանկապատանեկան ու Գյումրու հրաձգության մարզադպրոցներից եւ Վանաձորից:
Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց ձեւի հաղթողները Հրաչիկ Բաբայանն ու Մարիամ Միքայելյանն են: Նույն կրակոցի օդամղիչ ատրճանակում 1-ին տեղը զբաղեցրել են Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Վազող թիրախ (10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց) վարժությունում լավագույնն են եղել Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը, իսկ խառը վազք, 20+20 կրակոց ձեւում՝ Գոռ Խաչատրյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: