Նոյեմբեր 25, 2024
183 դիտում

Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիում կայացած ATP-250 մրցաշարի հաղթող


Լուսանկարը` Getty Images


Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ դարձել է Ալմաթիում ավարտված ATP-250 մրցաշարի հաղթող՝ նվաճելով 7-րդ անհատական տիտղոսը:

Եզրափակչում նա հանդիպել է կանադացի Գաբրիել Դիալոյի հետ ու 3 սեթում առավելության հասել 6:2, 5:7, 6:3 հաշվով: Հանդիպումը տեւել է 2 ժամ 25 րոպե:

«Ժամանել եմ այստեղ ոչ այդքան դրական արդյունավետությամբ: Բայց թենիսն իսկապես յուրահատուկ մարզաձեւ է ու ամեն շաբաթ այնքան շատ հնարավորություններ է տալիս քեզ: Այս մրցանակին տիրանալը կօգնի վեր բարձրանալ ու մեծ նպատակներ դնել իմ առջեւ: Շատ ուրախ եմ նման նշանակալի հաղթանակի հասնելու համար, այն կմնա իմ սրտում»,- ասել է Խաչանովը:

Այս նվաճման շնորհիվ թենիսիստն ATP-ի աղյուսակում առաջադիմել է 2 հորիզոնականով ու այժմ 24-րդ համարն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին