Սեպտեմբեր 04, 2025
91 դիտում

Պորտուգալիայի ընտրանու պաշտպան Դալոտը չի ժամանել Հայաստան



Պորտուգալիայի ընտրանու ֆուտբոլիստ Դիոգո Դալոտը մկանային խնդիրների պատճառով բաց կթողնի Հայաստանի դեմ կայանալիք առաջիկա հանդիպումը։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ նրա փոխարեն հրավիրվել է մեկ այլ պաշտպան՝ Նունու Տավարեսը։

«Լացիո»-ի 25-ամյա խաղացողը թիմի հետ արդեն ժամանել է Երեւան ու գտնվում է հավաքականի ճամբարում։

ԱԱ-ի ընտրական Հայաստան-Պորտուգալիա դիմակայությունը կայանալու է սեպտեմբերի 6-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին