Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Վիտինյան խոստովանել է, որ իրենց նպատակն է վստահ հաղթանակ տոնել ընտրական փուլի մեկնարկային խաղում։
Պորտուգալացիները սեպտեմբերի 6-ին հյուրընկալվելու են Հայաստանի հավաքականին։
Ֆուտբոլիստն ասուլիսում հայտնել է, որ Ազգերի լիգայում հաղթանակ տոնելուց հետո իրենցից սպասելիքներն անհամեմատ մեծացել են։
«Մենք ունենք պատասխանատվություն, սպասումներն ավելի մեծ են եւ մեզանից է կախված այն արդարացնելը։ Մենք ուզում ենք դա ցույց տալ Հայաստանի դեմ խաղում եւ կարեւոր հաղթանակ տանել»,- Վիտինյայի խոսքերը մեջբերում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի մասին շատ բաներ ասել չի կարող, քանի որ իրենք դեռ վերլուծում են մրցակցին․ «Ընտրական խմբի մասին կասեմ հետեւյալը․ մենք գիտենք, որ չենք կարող սայթաքել եւ բաց թողնել ցանկացած երեք միավոր։ Ահա թե ինչ ենք փորձելու անել։ Իսկ Աշխարհի գավա՞թը։ Ո՞վ չի ուզում տիրանալ դրան։ Աշխարհի չեմպիոն դառնալը կատարյալ կլինի բոլորիս համար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: