Սեպտեմբեր 04, 2025
111 դիտում

Պեդրու Նետու․ Մեզ դուր է գալիս ֆավորիտի կարգավիճակում լինելը


Լուսանկարը` Seleções de Portugal


Պորտուգալիայի հավաքականի ու «Չելսի»-ի հարձակվող Պեդրու Նետուն խոստովանել է, որ ողջ թիմը կենտրոնացած է Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումները լավագույնս անցկացնելու վրա։

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ լավագույնն ենք, ինչպես դա արեցինք Ազգերի լիգայում։ Մենք կարող ենք խաղալ այն լրջությամբ եւ որակով, որը ունենք։ Մենք երազում ենք դառնալ Աշխարհի չեմպիոն։ Ես արդեն ասել եմ Էնցո Ֆերնանդեսին, որ կցանկանայի հասնել նրա նվաճմանը՝ դառնալ Աշխարհի չեմպիոն։ Կաշխատեմ այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- Նետուի խոսքերը մեջբերում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Պորտուգալիայի ընտրանին արդեն Հայաստանում է։ Ֆուտբոլիստն ավելացրել է, որ առաջիկա խաղում ֆավորիտի կարգավիճակում լինելն իրենց դուր է գալիս․ «Մենք այստեղ ենք՝ յուրաքանչյուր խաղում հաղթելու եւ հանուն Պորտուգալիայի խաղալու համար»։

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին, 20։00-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին