Սեպտեմբեր 04, 2025
152 դիտում

«Գրանդ Սվիս»-ի մեկնարկում Հայկ Մարտիրոսյանը մրցելու է Լեւոն Արոնյանի հետ



Այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 15-ն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթանալու է «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը։ Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Հենց առաջին շրջանում հայկական դիմակայություն է սպասվում՝ Հայկ Մարտիրոսյանը մրցելու է ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանի հետ:

1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանալու մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին