Սեպտեմբեր 04, 2025
82 դիտում

Աշխարհի առաջնության տոմսերը կարժենան 60-ից 6,730 դոլար


Լուսանկարը` ESPN FC


ՖԻՖԱ-ն հայտնել է, որ Աշխարհի 2026 թվականի առաջնության տոմսերն արժենալու են 60-ից 6,730 դոլար։

Լինելու են 4 կարգի տոմսեր՝ ամենաէժանից մինչեւ ամենաթանկ։ Դեռ հայտնի չէ, թե 60 դոլարով քանի տոմս կարելի կլինի ձեռք բերել։ Իսկ ահա թանկ արժենալու են եզրափակիչ հանդիպման տոմսերը։

Որոշ երկրպագուներ կարող են տոմս ձեռք բերել սեպտեմբերին։ Սակայն ՖԻՖԱ-ից հայտնել են, որ տոմսերի զգալի մասը վաճառքի դուրս կգա հոկտեմբերին։

Վաճառքի ժամանակ հնարավոր են գնային որոշակի փոփոխություններ, որոնք կարող են պայմանավորված լինել խմբային փուլի վիճակահանությամբ, հանդիպումների օրերով ու վայրերով։

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 5-ին։

Մունդիալը կայանալու է 2026-ի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Խաղերն ընդունելու են ԱՄՆ-ի 11, Մեքսիկայի 3, Կանադայի 2 մարզադաշտեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին