Օգոստոսից Հայաստանի քաղաքացիություն ստացած Էլինա Ավանեսյանն իր կարիերայում ամենաբարձր հորիզոնականն է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում:
Թենիսիստուհին առաջին անգամ կարողացել է բարձրանալ 49-րդ հորիզոնական, նա իր ակտիվում 1140 միավոր ունի: Նախորդ շաբաթվա համեմատ Ավանեսյանն առաջադիմել է 1 տեղով:
Կանանց դասակարգման աղյուսակի առաջատարը լեհ Իգա Շվյոտեկն է 10885 միավորով:
Այսօր Ավանեսյանն առաջին անգամ Երեւանում մամուլի ասուլիսով է հանդես գալու, ապա վարպետության դաս է անցկացնելու երեխաների հետ: Նա կարեւոր խորհուրդներ է տալու ու կիսվելու իր մասնագիտական հնարքներով:
Թենիսիստուհին հանդիպելու է նաեւ արցախցի երեխաների հետ, ներկայացնելու է իր ընտանիքի պատմությունը, որը եւս Արցախից է, ու նրանց նվերներ է հանձնելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: