Սեպտեմբեր 17, 2024
168 դիտում

Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին եւ նրանց ներկայացուցիչներին պարգեւատրել է 290 000 FTN-ով



Fastex-ը հյուրընկալել է Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի մրցանակակիրներին։

Fastex-ը հայ մարզիկներին, հավաքականների գլխավոր մարզիչներին, երկրորդ եւ անձնական մարզիչներին, ինչպես նաեւ բժիշկներին պարգեւատրել է 300 մլն ՀՀ դրամին համարժեք 290 000 FTN-ով՝ Օլիմպիական խաղերում բարձր արդյունքի, մեծ աշխատանքի եւ հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար։

Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը շնորհավորել է մարզիկներին եւ ասել, որ Fastex-ը եւ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարեւորում են սպորտի զարգացումը Հայաստանում եւ մշտապես ցուցաբերում աջակցություն

«Մենք հայկական սպորտին այս տարի տրամադրել ենք շուրջ 570 մլն ՀՀ դրամին համարժեք FTN։ Օլիմպիական խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիչներին եւ ֆեդերացիաներին այսօր տրամադրվելու է 290 հազար FTN», - ասել է նա։



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է․ «Վստահ եմ, որ մյուս Օլիմպիական խաղերը որակապես ավելի լավն են լինելու, քանի որ մենք ունենք ռազմավարություն, հստակ մշակված ծրագիր եւ այնպիսի գործընկեր, ինչպիսինն է Fastex-ը»։

«Կողմերը նպատակ ունեն համատեղ ջանքերով խթանել Հայաստանում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաեւ աջակցել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին»,- ասվում է հաղորդագրությունում:

Այս տարվա Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե եւ 1 բրոնզե։ 206 մասնակից երկրների ցանկում Հայաստանը մեդալների քանակով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը։ Ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին