Սեպտեմբեր 18, 2024
735 դիտում

Մխիթարյանը մասնակցել է Պիշչեկի եւ Բլաշիկովսկու հրաժեշտի հանդիպմանը


Լուսանկարը` BVB

Լուսանկարը` BVB

Լուսանկարը` BVB

Լուսանկարը` BVB

Լուսանկարը` BVB

Լուսանկարը` BVB

Լուսանկարը` BVB

Լուսանկարը` BVB


Դորտմունդի «Սիգնալ Իդունա պարկ» ստադիոնում կայացել է «Բորուսիա»-ի սիրելի ֆուտբոլիստներից Լուկաս Պիշչեկի եւ Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտ հանդիպումը։

Այն անցել է բավական ուրախ մթնոլորտում, իսկ ակումբի լեգենդների միջեւ կայացած խաղին մասնակցել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը, որը «Բորուսիա»-ի գույները պաշտպանել է 2013-16 թվականներին, ընդգրկված է եղել Պիշչեկի թիմում։ Հանդիպման 59-րդ րոպեին Մխիթարյանը գեղեցիկ փոխանցում է կատարել Արթուր Վիխնյարեկին, վերջինս էլ դարձել է գոլի հեղինակ։ Սակայն ամեն դեպքում 5։4 հաշվով հաղթանակ տոնել է Բլաշիկովսկու թիմը։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ռոման Վայդենֆելլերը, Նեվեն Սուբոտիչը, Մաթս Հյումելսը, Կամիլ Գրոսիցկին, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Էրիկ Դուրմը եւ «Բորուսիա»-ի շատ այլ հայտնի ֆուտբոլիստներ։ Իսկ ահա Բլաշիկովսկու թիմի մարզիչը եղել է դորտմունդցիների սիրելի Յուրգեն Կլոպը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին