Երկու ամիս առաջ թենիսիստուհի Էլինա Դանիելյանը «Կերոն» զարգացման հիմնադրամի, թենիսի ֆեդերացիայի ու ԿԳՄՍ-ի աջակցությամբ Հայաստանի քաղաքացիություն ստացավ եւ այսուհետ ներկայացնում է հայրենիքը։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնդրամի գործադիր տնօրեն Վանինե Արարքցյանը նշել է, որ երկարատեւ ու բարդ գործընթացի արդյունքում են կարողացել իրականություն դարձնել Ռուսաստանի ֆեդերացիայից մարզուհու տեղափոխությունը։
«Երբ տարեսկզբին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից առաջարկություն ստացանք, ընդամենը օրերի պատմություն ունեինք, բայց ընդունեցինք այն, քանի որ Հայաստանի հանրահռչակման տեսանկյունից դա շատ կարեւոր նախաձեռնություն է։ Առհասարակ մեր հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհի մակարդակով տարբեր բնագավառներում Հայաստանի զարգացմանը նպաստելով։ Պատմության մեջ առաջին անգամն է, որ ունենք նման բարձր վարկանիշով կին խաղացող»,- ասել է նա։
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորկ Կարամանուկյանն էլ ավելացրել է, որ մի քանի տարի անց Ավանեսյանը կկարողանա Հայաստանը ներկայացնել նաեւ հավաքականի մակարդակով։
«Հայաստանի թենիսի ֆեդերացիայի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կերոն»-ին։ Նաեւ ողջունում ենք Ավանեսյանի նախաձեռնությունը, որ ցանկացավ Հայաստանի անձնագիր ստանալ։ Այսուհետ ունենք WTA-ի լավագույն 50-յակում հանդես եկող մասնակից, ինչը մեր պատանիների համար մոտիվացիա եւ օրինակ կլինի, նրանք եւս կձգտեն հասնել մեծ արդյունքների»,- շեշտել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: