Սեպտեմբեր 17, 2024
315 դիտում

Հայտնի են Օլիմպիադայում Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը


Լուսանկարը` FIDE


Սեպտեմբերի 10-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանալու է շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադան։

Տղամարդկանց ու կանանց պայքարում ներկայանալու են նաեւ Հայաստանի հավաքականները։ Տղամարդկանց թիմը վարկանիշով 17-րդն է։ Արման Փաշիկյանի գլխավորությամբ Օլիմպիադայում հանդես են գալու Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Գրիգորյանը։

Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց ընտրանին 11-րդն է։ Մեդալների համար պայքարելու են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սուսաննա Գաբոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին