ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում Յանիկ Սիները 6:2, 1:6, 6:1, 6:4 հաշվով առավելության է հասել Դանիլ Մեդվեդեւի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Իտալացին սահմանել է մի շարք նվաճումներ։ 1990 թվականից հետո 23-ամյա Սիները դարձել է 2-րդ թենիսիստը, որ նման երիտասարդ տարիքում մեկ մրցաշրջանում կարողացել է դուրս գալ կիսաեզրափակիչ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ինդիան-Ուելսում, Մայամիում եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Այս ցուցանիշով նրան շրջանցում է միայն Ռաֆայել Նադալը, որը 2008-ին նման հաջողության հասել է 22 տարեկանում։
Սիները դարձել է նաեւ կարիերան չավարտած թենիսիստներից 4-րդը, որը Մեծ Սաղավարտի չորս մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել։ Նման արդյունք այս պահին ունեն Նովակ Ջոկովիչը, Ռաֆա Նադալն ու Մարին Չիլիչը։
Թենիսի գիտակները գրում են նաեւ, որ Սիներն առաջին իտալացին է, որին հաջողվել է դուրս գալ Մեծ Սաղավարտի 3 կիսաեզրափակիչ մեկ մրցաշրջանի ընթացքում։
US Open-ի կիսաեզրափակչում նա հանդիպելու է բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ, իսկ մրցաշարն ավարտվելու է սեպտեմբերի 8-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: