Սեպտեմբեր 08, 2024
178 դիտում

Հայաստանի Մ-16 տ. ընտրանին հաղթել է Ադրբեջանին ու ԵԱ-ի C դիվիզիոնում գրավել 3-րդ տեղը


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հայաստանի Մ-16 տարեկանների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի բրոնզե մեդալակիրն է:

3-րդ տեղի համար պայքարում հայ բասկետբոլիստները 71:63 հաշվով հաղթել են Ադրբեջանի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն է, որը վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Ռաֆայել Մասումյանն ընդգրկվել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին