Սեպտեմբեր 08, 2024
193 դիտում

Գրետա Վարդանյանը նվաճել է Պարալիմպիկ խաղերի ուղեգիր


Լուսանկարը` ԿԳՄՍ


Գրետա Վարդանյանը Թբիլիսիում նվաճել է 2024 թվականի Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր:

Նա Պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի վարկանշային խաղարկությունում բրոնզե մեդալակիր է դարձել: Մինչեւ 61 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին բարձրացրել է 97, 100կգ եւ 103 կգ-ոց ծանրաձողերը։

Այդ արդյունքը բավական է եղել, որ Վարդանյանն ապահովի մասնակցությունը խաղերում: Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ ուղեգիր էր նվաճել նաեւ Սարգիս Ստեփանյանը:

Պարալիմպիկ խաղերը կայանալու են օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին