Թենիսի միջազգային ֆեդերացիան թույլատրել է ռուս մարզիկներին հանդես գալ Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում:
Ռուսաստանը ներկայացնող 8 թենիսիստների թվում է նաեւ Կարեն Խաչանովը: 28-ամյա մարզիկն արդեն հանդես է եկել Տոկիոյի խաղերում եւ արծաթե մեդալակիր դարձել: Եզրափակչում նա զիջել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին:
Խաղեր կմեկնեն նաեւ Դանիիլ Մեդվեդեւը, Անդրեյ Ռուբլյովը, Ռոման Սաֆիուլինը, Դարյա Կասատկինան, Լյուդմիլա Սամսոնովան, Եկատերինա Ալեքսանդրովան ու Միրա Անդրեեւան:





















