Սեպտեմբեր 08, 2024
499 դիտում

Տարպիշեւ. Ավանեսյանը վաղուց մեր տեսադաշտում չէ, Հայաստանը ներկայացնելը նրա իրավունքն է


Լուսանկարը` Getty Images


Էլինա Ավանեսյանը վաղուց գտնվում է Ռուսաստանի ֆեդերացիայի տեսադաշտից դուրս, այս մասին հայտնել է կառույցի նախագահ Շամիլ Տարպիշեւը:

«Նա վաղուց մեր տեսադաշտում չէ, դրա համար էլ զարմանալի ոչինչ չկա: Եթե չեմ սխալվում՝ արդեն 3 տարի է ապրում է Բարսելոնայում: Իր իրավունքն է ներկայացնել Հայաստանը»,- ընդգծել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը:


Ավելի վաղ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Mediamax Sport-ին հայտնել էր, որ Էլինա Ավանեսյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի տակ։ Նա շեշտել է, որ գործընթացը հնարավոր է եղել կազմակերպել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ջանքերով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին