Հուլիս 27, 2024
6080 դիտում

Գիլոյան․ Ավանեսյանի տեղափոխությունը հնարավոր եղավ թենիսի ֆեդերացիայի ջանքերով


Լուսանկարը` thesportsrush.com


Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Էլինա Ավանեսյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի տակ։

Mediamax Sport-ի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ասել է, որ Ավանեսյանի տեղափոխության հետ կապված դեռ աշխատանքներ են տարվում։

«Այս գործընթացը հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ջանքերով։ Այժմ աշխատում ենք Էլինային Հայաստանի քաղաքացիություն տալու ուղղությամբ։ Այն լինելու դեպքում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,-ասել է Գիլոյանը։

Լրատվամիջոցները 21-ամյա Ավանեսյանի տեղափոխության մասին գրում էին դեռ այս գարնանը, սակայն թենիսիստը հերքել էր այդ լուրերը։ Նա վերջերս է հանդես եկել Ռոլան Գարոսում եւ պայքարը լքել իտալացի Ժասմին Պաոլիից կրած պարտությունից հետո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին