Փետրվար 16, 2026
442 դիտում

Կառլոս Ալկարասն առաջին անգամ հաղթել է Ռոլան Գարոսում


Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros

Լուսանկարը` roland garros


Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձել է Ռոլան Գարոսի հաղթող: Իսպանացին եզրափակչում հանդիպել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին ու առավելության հասել 6:3, 2:6, 5:7, 6:1, 6:2 հաշվով:

Հաղթանակից հետո նա շնորհավորել է Զվերեւին մրցաշրջանի հաջող մեկնարկի ու ընթացքի առիթով, իսկ իր թիմին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքում հոգի դնելու համար.

«Թիմ եմ ասում, բայց իրականում այն ընտանիք է: Սա հիանալի ճանապարհորդություն էր հենց առաջին հանդիպումից սկսած: Այս մրցաշարի հաղթող դառնալ մանկուց եմ երազել: 5-6 տարեկանից հետեւել եմ Ռոլան Գարոսին ու վերջապես երազանքս իրականություն դարձրի»:

21-ամյա Ալկարասը մինչ այդ դարձել էր Մեծ Սաղավարտի կրկնակի հաղթող՝ նա լավագույնն էր եղել 2022-ի ԱՄՆ-ի բաց առաջնությունում եւ 2023-ին՝ Ուիմբլդոնում:

21 տարի առաջ Փարիզում հաղթող էր դարձել նաեւ Ալկարասի մարզիչ, նախկին առաջին ռակետ Խուան-Կառլոս Ֆերերոն:

Մեր ընտրանին