Կարիանա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը Միլանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում մեկնարկեցին Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
Հայկական զույգը Օլիմպիական խաղերի կարճ ծրագրի բացումն ազդարարեց ու վաստակեց 66.27 միավոր։
Ելույթից հետո Կարինա Ակոպովան նախ ողջունեց Արա Գեւորգյանին, ապա բարեւներ հղեց Հայաստանին, տատիկին ու հարազատներին։
Կարճ ծրագրին մասնակցում է 19 զույգ, թեեւ ոչ բոլորն են դեռ ավարտել իրենց ելույթը, սակայն Ակոպովան ու Ռախմանինն արդեն իսկ ապահովել են իրենց տեղը 16-յակում ու փետրվարի 16-ի երեկոյան հանդես կգան ազատ ծրագրով։



















