Փետրվար 16, 2026
exclusive
259 դիտում

Գերծանր քաշայինների ուժեղ եռյակը. Վարազդատ Լալայանը Հայաստանի չեմպիոնն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր որոշվել են Հայաստանի ծանրամարտի առաջնության բոլոր չեմպիոնները։

Վերջինը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային կարգի մարզիկները։ Պատվոհարթակը զբաղեցրել են շատ տիտղոսակիր ծանրորդներ։

Երկամարտի 440 կգ-ով լավագույնն է եղել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը։ Նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունում նա բարձրացրել է 450, իսկ Աշխարհի առաջնությունում ՝ 461 կգ:

Նրան պատվոհարթակին հաջորդել է նույնպես Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանը, որի երկամարտի արդյունքը 405 կգ է։ 2025-ի ԵԱ-ում նա հանդես է եկել մինչեւ 110 կգ քաշային կարգում ու գրանցել 406 կգ։

Եվ լավագույն եռյակը եզրափակել է երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր ու Մ-23 տարեկանների Եվրոպայի հաղթող Աշոտ Մովսիսյանը 377 կգ-ով։ ԵԱ-ի ում նա ցույց էր տվել 384 կգ արդյունք։

Մեր ընտրանին