Հոկտեմբեր 18, 2024
429 դիտում

Հայաստանը 2025 թ. սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտ է ներկայացրել


Լուսանկարը` ԿԳՄՍ


2025 թվականի սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտ են ներկայացրել Հայաստանը, Վրաստանը, Հունգարիան ու Կիպրոսը:

Այդ մասին հայտնել է սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը:

«Վերջնական որոշում կայացվելու է նոյեմբերին Աստանայում կայանալիք Աշխարհի առաջնության ընթացքում կազմակերպվող համաժողովի ժամանակ: Հայտ են ներկայացրել այդ 4 երկրները»,- ասել է նա:

2024-ի Եվրոպայի առաջնությունը կայացել է Սերբիայում: Հայաստանը կազմակերպել է 2023-ի Աշխարհի առաջնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին