Փետրվար 23, 2026
1031 դիտում

Օլիմպիական ուղեգրեր նվաճած մարզիկների նպաստն ավելացվել է


Լուսանկարը` edu


Այսօր Հայաստանի կառավարությունը որոշել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկների ամսական նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300,000-ի փոխարեն:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից, ծրագիրը կշարունակվի մինչեւ Օլիմպիական խաղերի ավարտը, հայտնում են ԿԳՄՍ-ից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկանշային մրցաշարերը ընթացքի մեջ են, այն մարզիկները, ովքեր ուղեգիր ձեռք կբերեն, բարձրացված նպաստը կստանան ուղեգիրը նվաճելու հաջորդ ամսվանից:

Այս պահին Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի 11 ուղեգիր։

Մեր ընտրանին