Հոկտեմբեր 27, 2024
713 դիտում

Արթուր Ավետիսյանը «World Challenge Cup»-ում նվաճել է ոսկե մեդալ


Լուսանկարը` European gymnastics


Վառնայում ավարտված մարմնամարզության «World Challenge Cup»-ում Հայաստանի ընտրանուն հաջողվել է նվաճել 1 մեդալ:

Արթուր Ավետիսյանը վստահ է հանդես եկել օղակների վարժության եզրափակչում եւ ոսկե մեդալ նվաճել: Նա վաստակել է 14,500 միավոր:

Նույն վարժության որակավորման փուլը հաղթահարած Արթուր Թովմասյանը 13,766 միավորով ելույթն ավարտել է 6-րդ տեղում: Արթուր Դավթյանը նժույգթափերում (14,266) 4-րդն է եղել, իսկ Էրիկ Բաղդասարյանը հենացատկում (12,966) 6-րդ տեղը գրավել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին