Հունիսի 17-23-ը Բելգրադում անցկացվելու է ջրային մարզաձեւերի Եվրոպայի վարկանշային առաջնությունը, որը լողորդների համար Փարիզի ուղեգրեր նվաճելու վերջին հնարավորությունը կլինի:
Ելույթ են ունենալու Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Եվա Կարապետյանը, Անի Պողոսյանն ու Դիանա Մուսայելյանը:
Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կավարտվի մայիսի 26-ին: Այնտեղից թիմը կվերադառնալուց հետո մարզումները կշարունակի Երեւանում, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը հանդես են եկել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում:




















