Մայիս 26, 2024
859 դիտում

Մարմնամարզիկները Դոհայում սկսում են պայքարն Օլիմպիական ուղեգրերի համար


Լուսանկարը` European Gymnastics


Այսօր Դոհայում մեկնարկում է մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլը:

Մրցաշարի ընդհանուր արդյունքներով կորոշվեն Օլիմպիական ուղեգրեր ապահոված մարզիկները: Վարկանիշի համար շարունակում է պայքարել նաեւ Վահագն Դավթյանը, որը հանդես է գալու օղակների վրա վարժությունում: Փարիզ մեկնելու համար անհրաժեշտ է 1-ին տեղը զբաղեցնել:

Գավաթում ուժերը կչափեն նաեւ արդեն ուղեգիր ունեցող Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Գավաթի խաղարկությունից հետո ապրիլի 24-28-ը Իտալիայի Ռիմինի քաղաքում կկայանա Եվրոպայի առաջնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին