Օլիմպիայում քիչ առաջ ավարտվել է Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման հանդիսավոր արարողությանը:
Առաջին ջահակիրն է դարձել ակադեմիական թիավարության Օլիմպիական չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսը: Հենց նա է ազդարարել Հունաստանում 11-օրյա փոխանցումավազքի սկիզբը:
Նախ մարզիկը հարգանքի տուրք է մատուցել ժամանակակից խաղերի հիմնադիր Պիեր դե Կուբերտենին, որի արձանը տեղադրված է հին ստադիոնի մոտակայքում:
Հունաստանում 600 ջահակիրների մասնակցությամբ կրակն անցնելու է 5202 կմ, ապրիլի 26-ին վերադառնալու է Աթենք, որտեղ էլ 1896թ. առաջին խաղերը հյուրընկալած «Պանատինաիկոս» ստադիոնում փոխանցվելու է 2024 թվականի ՕԽ-ի կազմակերպիչներին:
Կրակը գիշերը մնալու է Աթենքում Ֆրանսիայի դեսպանատանը, ապա հաջորդ օրը 120-ամյա «Բելեմ» նավակով ուղեւորվելու է Ֆրանսիա՝ մայիսի 8-ին ժամանելով Մարսել: Այնտեղ կրակը 150 հազ. մարդիկ կդիմավորեն, ապա փոխանցումավազքը Ֆրանսիայում 68 օր կտեւի: Խաղերի մեկնարկը կազդարարվի հուլիսի 26-ին Փարիզում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: