Փետրվար 25, 2026
730 դիտում

ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականն Օլիմպիական խաղերում աստղաշատ կլինի


Լուսանկարը` Getty Images


ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը հայտնել է խաղացողների վերջնական անունները, որոնք ամռանը հանդես կգան Փարիզի Օլիմպիական խաղերում:

Անհայտ է միայն մեկ բասկետբոլիստ, որի շուրջ ինտրիգը հավաքականը շարունակում է պահպանել:

5 խաղեր շարունակ Օլիմպիական չեմպիոն հռչակվող ԱՄՆ-ի կազմում ընդգրկված կլինեն NBA-ի մի շարք աստղեր՝ Լեբրոն Ջեյմսը, Քեւին Դյուրանտը, Ստեֆեն Քարին, Ջոել Էմբիդը, Ջեյսոն Թեյթումը, Դեւին Բուքերը, Ջրու Հոլիդեյը, Էնթոնի Դեյվիսը, Բեմ Ադեբայոն, Էնթոնի Էդվարդսը եւ Թայրիզ Հալիբըրթոնը:

Հավաքը սկսվելու է Լաս Վեգասում՝ հուլիսի 5-ից ոչ շուտ: Խաղերում բասկետբոլի մրցումներն ընթանալու են հուլիսի 27-ից օգոստոսի 11-ը:

Մեր ընտրանին