Փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է վարկանշային Աշխարհի Գավաթի երկրորդ փուլը:
Ինչպես եւ Կահիրեում, Հայաստանը նույն կազմով է հանդես գալու: Պայքարի մեջ են մտնելու Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:
Արթուր Դավթյանն օրեր առաջ հաղթել էր Կահիրեի Աշխարհի Գավաթի փուլում, իսկ Վահագն Դավթյանն օղակների վրա գրավել էր 2-րդ տեղը:
Վարկանշային են լինելու նաեւ Բաքվի եւ Դոհայի մրցաշարերը։ Յուրաքանչյուր մրցաշարում ոսկե մեդալակիր դարձած մարզիկը կստանա 30, արծաթը՝ 25, բրոնզը՝ 20, 4-րդ տեղը՝ 18 միավոր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: