Հայաստանը մարմնամարզության վարկանշային Աշխարհի Գավաթի եզրափակչում արդեն 3 մասնակից ունի։
Երեկ Կահիերում հենացատկի որակավորման փուլում հիանալի է հանդես եկել Արթուր Դավթյանը։ Նա վաստակել է է 15.000 միավոր ու եզրափակիչ անցել առաջին հորիզոնականով։
Ավելի վաղ էլ 1-2-րդ տեղերով օղակների վարժությունում եզրափակիչ էին անցել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։ Եզրափակիչները կայանալու են փետրվարի 17-18-ին:
Կահիրեից բացի, վարկանշային են լինելու նաեւ Կոտբուսի, Բաքվի եւ Դոհայի մրցաշարերը։ Յուրաքանչյուր մրցաշարում ոսկե մեդալակիր դարձած մարզիկը կստանա 30, արծաթը՝ 25, բրոնզը՝ 20, 4-րդ տեղը՝ 18 միավոր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: