Հուլիս 27, 2024
1075 դիտում

Մարմնամարզիկները Կահիրեում սկսում են պայքարն Օլիմպիական վարկանիշների համար


Լուսանկարը` European Gymnastics


Այսօր Կահիրեում մեկնարկելու է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։

Մարմնամարզիկները, ովքեր դեռ հույս ունեն առանձին գործիքների վրա ապահովել մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերում, հենց այստեղ կսկսեն պայքարը։

Աշխարհի գավաթի փուլերում յուրաքանչյուր վարժության լավագույն երկու մարմնամարզիկները կապահովեն մասնակցությունն Օլիմպիական խաղերում։ Վարկանիշներն անվանական են ու նվաճողն ինքն էլ իրավունք է ունենում մեկնել Փարիզ։

Կահիրեից բացի, վարկանշային են լինելու նաեւ Կոտբուսի, Բաքվի եւ Դոհայի մրցաշարերը։ Յուրաքանչյուր մրցաշարում ոսկե մեդալակիր դարձած մարզիկը կստանա 30, արծաթը՝ 25, բրոնզը՝ 20, 4-րդ տեղը՝ 18 միավոր։

Այսօր ու վաղը Եգիպտոսի մայրաքաղաքում կկայանա որակավորման պայքարը, իսկ փետրվարի 17-18-ին՝ եզրափակիչները։ Հայաստանը ներկայացնելու են Հարություն Մերդինյանը եւ Գագիկ Խաչիկյանը (նժույգթափեր), Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը (օղակներ) եւ Արթուր Դավթյանը (հենացատկ)։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին