Հուլիս 27, 2024
469 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբում նոր համալրում կա


Լուսանկարը` Basketball Federation of Armenia


Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը նոր օգնական ունի։

Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, նրա մարզչական շտաբը համալրել է ամերիկացի մասնագետ Ալեքս Զամպիերը։

35-ամյա մասնագետը 2021/2022 մրցաշրջանում ընդգրկված է եղել «Դետրոյթ Փիստոնս» -ի մարզչական շտաբում։ Այժմ նա բելգիական «Լիեժ Բասկետ»-ի գլխավոր մարզիչն է։

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ։ Փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային հանալիրում հայ բասկետբոլիստները հյուրընկալելու են Ալբանիային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին