Փետրվար 22, 2026
1245 դիտում

Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակչում է


Լուսանկարը` ATP


Կարեն Խաչանովը դուրս է եկել Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակչում աշխարհի 18-րդ ռակետն առանց դժվարության՝ 1 ժամ 15 րոպեում 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել իսպանացի Ռոբերտո Բատիստա-Ագուտի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում նրա մրցակիցն է լինելու Ֆելքս Օժե-Ալյասիմ (Կանադա)-Չիչժեն Չժան (Չինաստան) զույգի հաղթողը:

724 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարն ավարտվելու է փետրվարի 11-ին:

Մեր ընտրանին