794 դիտում

Հայ հրաձիգները ԵԱ-ում հանդես կգան 8 մասնակցով


Լուսանկարը` ԿԳՄՍ


Հայաստանի հրաձգության ընտրանին փետրվարի 10-24-ը լեհական Վրոցլավ քաղաքում անցկացնելու է համատեղ ուսումնամարզական հավաք։

Դրա ավարտից հետո թիմը մեկնելու է Հունգարիայի Գիոր քաղաք, որտեղ փետրվարի 24-ից մարտի 3-ը կայանալու է Եվրոպայի առաջնությունը։

 

Հրաձգության ֆեդերացիան հայտնում է, որ 10 մ օդամղիչ հրացան ձեւում հանդես է գալու Հրաչիկ Բաբայանը, իսկ 10 մ օդամղիչ ատրճանակում՝ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը եւ Գեւորգ Մելքոնյանը։

 

Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակում ելույթ կունենան Նարե Գաբրիելյանը, Էդիտա Մանուչարյանը, Գոռ Մանուչարյանը եւ Գրիգոր Պողոսյանը։

 

Առաջնությունը վարկանշային է եւ խաղարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Մեր ընտրանին