ATP ամփոփիչ մրցաշարի հաղթող դարձել է Նովակ Ջոկովիչը, որը եզրափակչում առավելության է հասել իտալացի Յանիկ Սիների նկատմամբ։
Սերբ թենիսիտն ուժեղ է եղել 6:3, 6:3 հաշվով, իսկ հանդիպումը տեւել է ընդամենը 1 ժամ 40 րոպե։ Ջոկովիչն ամփոփիչ մրցաշարերում հաղթել է 7 անգամ եւ այս ցուցանիշով շրջանցել մինչ այս առաջին տեղում ընթացող Ռոժեր Ֆեդերերին, որն ունի 6 հաղթանակ։
«Այս մրցաշրջանն իմ կյանքում լավագույններից մեկն էր։ Հպարտ եմ, որ այսպիսի հանդիպումներ անցկացրի ու հաղթեցի Ալկարասին ու Սիններին, ովքեր այս պահին լավագույններն են։ Միշտ էլ մեծ նպատակներ եմ դնում իմ առջեւ։ Հաջորդ տարի եւս ոչինչ չի փոխվելու, մեծ մոտիվացիա ու լավ թիմ ունեմ, ձգտելու եմ կրկին հաղթանակների։ Կարեւոր են լինելու Մեծ Սաղավարտի մրցումները, մրցաշարերը, իհարկե, Օլիմպիական խաղերը»,-ասել է 36-ամյա Ջոկովիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: