Դեկտեմբեր 01, 2023
2870 դիտում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Աշխարհի գավաթակիր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիա


Ռիո դե Ժանեյրոյում ընթացող հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրա Կարապետյանը դարձել է հաղթող:

Նա ոսկե մեդալ է նվաճել ատրճանակ ձեւի 10 մ 60 կրակոց մրցաձեւում՝ եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։

Հայաստանն ատրճանակ ձեւում ներկայացնում է նաեւ Բենիկ Խլղաթյանը:

Էլմիրա Կարապետյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր ապահոված դեռեւս առաջին հայ մարզիկն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին