Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը:
Լեգենդար մարզիկին վերջին հրաժեշտն էին եկել տալու սպորտի անվանի գործիչները, մարզաշխարհի ներկայացուցիրները, ՀԱՕԿ-ի նախագահն ու աշխատակիցները, ԿԳՄՍ-ի ներկայացուցիչները, երկրպագուներն ու սովորական քաղաքացիներ:
Ազարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին (ժամը 11:00-13:00) Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, հուղարկավորությունը ժամը 14:00-ին է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: