Նոյեմբեր 03, 2024
1574 դիտում

94 տարեկանում մահացել է լեգենդար Ալբերտ Ազարյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Կյանքի 94-րդ տարում մահացել է լեգենդար Ալբերտ Ազարյանը, այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:


«Խոր վշտով պիտի տեղեկացնում եմ, որ քիչ առաջ մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը: Պատիվ եւ երջանկություն էր լինել քո ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի վարպետ»,- գրել է նա:

Ալբերտ Ազարյանն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է (1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադա՝ օղակների վրա ու թիմային պայքարում, 1960 թվականի Հռոմի Օլիմպիադա՝ օղակների վրա): 1960-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է թիմային պայքարում: Աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է:

Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին