Բուդապեշտում ընթացող ատլետիկայի Աշխարհի առաջնության ժամանակ հաջող է հանդես եկել Երվանդ Մկրտչյանը։
Վազորդը 1500 մ տարածությունում սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ 3։39.35։ Ճիշտ է, Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն ու չի որակավորվել եզրափակչի համար, սակայն դարձել է առաջին հայ վազորդը, որը գերազանցել է 3.40-ի շեմը։
Նշենք, որ Հայաստանի ռեկորդն այս վազքատարածությունում կրկին պատկանում էր Մկրտչյանին։ Նա մի քանի շաբաթ առաջ Համաշխարհային ուսումնական խաղերում ցույց էր տվել 3:40.68 արդյունք ու նվաճել բրոնզե մեդալ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: