Դեկտեմբեր 21, 2024
1051 դիտում

Հայաստանի բասկետբոլի ընտրանին ԱԱ-ի հանդիպումները կանցկացնի համալիրում


Լուսանկարը` Basketball Federation of Armenia


Հայաստանի բասկետբոլի հավաքականն Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի տնային հանդիպումները կանցկացնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

2024-ի փետրվարի 25-ին համալիրը կընդունի Հայաստան-Ալբանիա, իսկ նոյեմբերի 24-ին՝ Հայաստան-Ավստրիա խաղերը, հայտնում են բասկետբոլի ֆեդերացիայից։

ԱԱ-ի նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը եւ երկրորդում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին