Վառնայում ընթանում է մարմնամարզության World Challenge Cup մրցաշարը, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։
Մրցումային առաջին օրը հաջող է դասավորվել նրանց համար։ Օղակների վրա վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,250 միավորով եզրափակիչ անցել է առաջին հորիզոնականով։ Արթուր Դավթյանը նույնպես եզրափակչում է՝ 13,900 միավորով։
Դավթյանը մեդալների համար պայքարելու է ազատ վարժությունում (13,350 միավոր) եւ նժույգթափերում (5,700 միավոր)։
Առանձին գործիքների որակավորման փուլի մյուս ելույթներն այսօր են, իսկ եզրափակիչները կայանալու են մայիսի 27-ին եւ 28-ին։




















