Կարեն Խաչանովն առաջին անգամ կարողացավ հասնել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Այս փուլում երեկ նա բավական բարդ պայքարում զիջեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին ու լքեց պայքարը:
Մրցաշարի ընթացքում Խաչանովն ոչ միայն աչքի ընկավ տպավորիչ խաղով, այլ նաեւ երկու անգամ իր աջակցությունը հայտնեց Արցախին: Ավստրալիայից մեկնելուց առաջ հետեւյալ խոսքերն է ասել իր երկրպագուներին:
«Ավստրալիան լքում եմ բարձր պահած գլխով: Մինչեւ վերջ եմ պայքարել, բայց այս անգամ դա բավական չէր: Պարզապես ուզում եմ հսկայական շնորհակալություն հայտնել ողջ աշխարհով մեկ ստացած աջակցության համար, հատկապես իմ հայրենակիցներին՝ ռուսներին ու հայերին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: