2780 դիտում

Խաչանով. Ավստրալիայից բարձր պահած գլխով եմ հեռանում, պայքարել եմ մինչեւ վերջ


Լուսանկարը` Australian Open


Կարեն Խաչանովն առաջին անգամ կարողացավ հասնել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

Այս փուլում երեկ նա բավական բարդ պայքարում զիջեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին ու լքեց պայքարը:

 

Մրցաշարի ընթացքում Խաչանովն ոչ միայն աչքի ընկավ տպավորիչ խաղով, այլ նաեւ երկու անգամ իր աջակցությունը հայտնեց Արցախին: Ավստրալիայից մեկնելուց առաջ  հետեւյալ խոսքերն է ասել իր երկրպագուներին:

 

«Ավստրալիան լքում եմ բարձր պահած գլխով: Մինչեւ վերջ եմ պայքարել, բայց այս անգամ դա բավական չէր: Պարզապես ուզում եմ հսկայական շնորհակալություն հայտնել ողջ աշխարհով մեկ ստացած աջակցության համար, հատկապես իմ հայրենակիցներին՝ ռուսներին ու հայերին»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին