Ապրիլ 23, 2024
1271 դիտում

Խաչանովը հույս ունի Ցիցիպասին 1-ին անգամ հաղթել Ավստրալիայում


Լուսանկարը` championat.com


Հունվարի 27-ին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում Կարեն Խաչանովը մրցելու է հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ:

Նրանք միմյանց դեմ խաղացել են 5 անգամ ու բոլոր հանդիպումներում հաղթանակ է գրանցել Ցիցիպասը:

«Ինձ դեռ չի հաջողվել նրա նկատմամբ առավելության հասնել, ինչ-որ առումով անհարմար մրցակից է իր խաղաոճով, մատուցումներն էլ լավ են ստացվում: Պատրաստվելու եմ ու ինձ թվում է, որ հիմա ավելի լավ մարզավիճակում եմ, քան մեր նախորդ հանդիպումների ժամանակ: Հույս ունեմ ավելի թարմ լինել, քան US Open-ում: Միեւնույն է, չի նշանակում, որ ես եմ հաղթելու, թեեւ դա ինձ առավելություն կտա»,- Խաչանովի խոսքերը մեջբերում է sports.ru-ն:  

Ավստրալիայի բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 29-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 51 մլն դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին